-
06.07.2012|
12:55
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը 12 ամսով երկարաձգել է խաղաղապահների ներկայությունը Հրավային Սուդանում։ Ժամկետի երկարաձգման համար կողմ են քվեարկել Անվտանգության խորհրդի բոլոր 15 անդամները։
-
06.07.2012|
12:49
Պապուա Նոր Գվինեայում ավարտին է մոտենում խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը, և սկսվում է ձայների հաշվարկը։ Հունիսի 23-ին սկսված քվեարկությունը պետք է ավարտվեր հինգշաբթի, սակայն ինչպես հայտնել է ազգային ընտրական հանձնաժողովի նախագահ Էնդրյու Թրոուենը, երկրի 22 նահանգներից 6-ում քվեարկությունը կշարունակվի ևս մի քանի օր, քանի որ ոչ բոլոր ընտրողներն են հասցրել մասնակցել քվեարկությանը։
-
06.07.2012|
12:42
Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը Բաքվում ասել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական լուծում չունի:
-
06.07.2012|
12:32
Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը Բաքվում հայտարարել է. «Ռազմավարության տեսակետից Ադրբեջանը ընտրել է ՆԱՏՕ-ի հետ ամուր գործընկերային հարաբերությունները, և մենք աջակցում ենք նրան»:
-
06.07.2012|
12:24
Ռումինիայի խորհրդարանը քննարկում է նախագահ Տրայան Բասեսկուի հրաժարականի հարցը: Նրան պաշտոնանկելու նախաձեռնությունը ձախակողմյան սոցիալ-լիբերալ դաշինքինն է` Վիկտոր Պոնտայի գլխավորությամբ, որ խորհրդարանում մեծամասնություն ունի:
-
05.07.2012|
18:15
Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը ծրագրում է անցկացնել վերջին հարյուրամյակի ամենախոշորածավալ բարեփոխումները։ Իշխանությունները մտադիր են մինչև 2020թ. կրճատել զինծառայողների թիվը 20 տոկոսով՝ 102 հազարից հասցնելով 82 հազարի։
-
05.07.2012|
14:27
Ճապոնիայի խորհրդարանական կոմիտեն, հիմնվելով հետազոտությունների արդյունքների վրա, հայտարարել է, որ «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի վթարի պատճառը մարդկային գործոնն էր։
-
04.07.2012|
12:39
Կուբայի արևելյան շրջաններում արձանագրվել է ժանտախտի բռնկում։ Երկրի առողջապահության նախարարությունը հայտնել է հիվանդացության 53 դեպքի մասին, որից երեքը՝ մահվան ելքով։
-
04.07.2012|
12:35
2013 թվականից Ֆրանսիայում միասեռ զույգերը կկարողանան գրանցել իրենց ամուսնությունն ու երեխա որդեգրել։ Այդ մասին հաղորդում է Agence France-Presse-ը:
-
04.07.2012|
12:33
10 մարդ զոհվել է, 7-ը՝ վիրավորվել Բրազիլիայի հյուսիս-արևելքում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով։